Առողջապահություն 1.2010
Բժշկության պարադոքսների ոլորտից
Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:
Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես:
Բժշկագիտության զարգացմանը զուգընթաց բացահայտվում են մարդու գեների հետ առնչվող մի շարք հիվանդությունների ժառանգական կապերն ու սրանցից բխող բուժման անհատական մոտեցումների անհրաժեշտությունը: Սակայն գնահատելով անհատին բուժելու մեթոդի ճշմարտացիությունը, գործնականում հաճախ մոռանում ենք մեր բժշկապետերի դարավոր փորձով ձեռք բերված և մեզ հասած «հիվանդին բուժիր, ոչ թե հիվանդությունը»` իմաստուն պատգամը: Ցավալի է, որ վաղուց բժշկության հիմքերի հիմք հանդիսացող այս անհերքելի պոստուլատը երբեմն` լավագույն դեպքում բժշկի անփութության կամ անհետևողականության, ցավոք սրտի, նաև` տգիտության պատճառով մոռացության է մատնվում: Սրա հետևանք են բուժման գործընթացի ձգձգման և անհաջողությունների զգալի մասը:
Հարգանքի, վստահության է արժանի այն պրպտող փորձառու բժիշկը, որը դեղորայքի զինանոցում փնտրում, գտնում է տվյալ հիվանդի օրգանիզմին, առողջական վիճակին համապատասխանող, առավել օգտակար, իսկ վնասակարության տեսակետից չարիքների փոքրագույնը հանդիսացող դեղը: Դա տվյալ հիվանդի օրգան-համակարգերի վիճակը մանրամասն ուսումնասիրած, փորձված բժշկի մոտեցում է, որը բուժման արդյունավետության կարևոր գրավականն է: Սա է ուսուցանում բժշկությունն ու բժշկագիտությունը, սկսած իր բազմադարյան ակունքներից մինչև մեր օրերը: Բժշկությանն առաջնորդող վերը նշված ալեհեր, անհերքելի այս պատգամին պարտադիր հավատարիմ մնալը սերմանում է բժիշկների պատրաստման և վերապատրաստման շարունակական ուսման գործընթացներում` հիվանդի համար դրանից բխող խիստ կարևոր հետևանքներով: Հայտնի է, որ դա գիտության, կրթության և առողջապահական մարմինների կողմից գործնականորեն վերահսկվող ու կարգավորվող ամենօրյա խնդիր է, որը մեր օրերում բախվում է դրան հակասող մի երևույթի հետ: Բանն այն է, որ չգիտես ինչպե՞ս կարելի է համակերպվել դրան հակասող, շատ ավելի վտանգավոր` չկառավարվող շահույթի մոլուցքով տառապողների կողմից ժողովրդի առողջությանը պարտադրվող սպառնալիքը բացահայտորեն անտեսող, օրենքով չդատապարտվող` զանգվածային լրատվամիջոցներով հասարակությանը մասսայաբար առաջարկվող բազմաթիվ նոր դեղերի գովազդումների հետ: Սրանք ձանձրացնող, զայրացուցիչ հաճախականությամբ հնչում են հաղորդավարների հստակ, խրոխտ, համոզիչ` դեղերի միայն դրական հատկանիշները անառարկելիորեն շեշտող ձայնով, հեռուստատեսային և ռադիոգովազդների կրկնություններում. «Գնեք դեղատնից, օգտագործեք և արդյունքն ապահովված է»: Այս և նման տարբերակներով հնչող «Էստի համեցեք» -ները բուժման կարիք զգացող միամիտ գնորդ են որսում, չմտածելով ոչ դրա հնարավոր անցանկալի, նույնիսկ վտանգավոր հետևանքների և ոչ էլ պատասխանատվության մասին, քանզի առաջարկողները` արտադրողը, վաճառողը և գովազդողն են: Բայց չէ՞ որ տվյալ կոնկրետ հիվանդին այդ դեղի ընդունման հետևանքների պատասխանատուն նրան այդ դեղը նշանակող, դուրս գրող, խորհուրդ տվող բժիշկն է, ոչ թե այդ եռյակը: Նրանք բոլորը իրենց բիզնեսից ստացվող շահույթի տերն են, այլ ոչ թե կոնկրետ հիվանդի վիճակի հետ գովազդվող դեղի համատեղելի, անհամատեղելի, նույնիսկ հակացուցված լինելու պատասխանատուն:
Մի կողմ թողնելով ներկայումս համաշխարհային շուկայում շրջանառող միլիոնավոր դեղերի որակի անկման խնդիրները, որոնք գտնվում են այս գործընթացի հսկողությունն իրականացնող, շարունակ խստացող պահանջների տիրույթում, պետք է հստակորեն շեշտել, որ դեղերի մասսայական գովազդումը զանգվածային լրատվամիջոցներով սխալ, վտանգավոր և առողջապահության սկզբունքներին հակասող գործընթաց է:
Դեղերի մասսայական գովազդման անկառավարելի դարձող բիզնեսի հետևանք հանդիսացող այս անպատժելի հակասությունը խախտում, փլուզման առաջ է կանգնեցնում բժշկության ու առողջապահության կառույցը: Դրանից բխող վնասը երկակի բնույթ ունի. մի կողմից` պրոպագանդվում է ինքնաբուժությունը, որը միշտ եղել և մնում է որպես հասարակության առողջության համար վտանգավոր և չկառավարվող միջոց, իսկ մյուս կողմից` այն միտում ունի առողջապահության համակարգից դուրս մղելու հասարակության առողջության պահպանման գործում ամենակարևոր դեր ունեցող առաջնային բուժօգնության օղակը, փոխարենը հրամցնելով անսահմանափակ գովազդի միջոցով թանկարժեք դեղերի վաճառքից առավելագույն շահույթ կորզող դեղարտադրություն-գովազդ-դեղատուն-հիվանդ զուտ առևտրային մոդելը:
Ասել է, թե պետք է պատրաստ լինենք կորցնելու այն, ինչ համաշխարհային առողջապահության ամենակարևոր ձեռքբերումն է` հիվանդ-բժիշկ-դեղատուն անխզելի կապը, բժշկին դեղերի մասսայական գովազդով փոխարինելու հեռանկարով: Ժամանակակից վիճակագրությունը մեզ սովորեցնում է առաջնորդվել միջին թվերով, եզրակացություններ, առաջարկներ, ներդրումներ անել, ելնելով միջին ցուցանիշներից, երևույթն ուսումնասիրելիս տնտեսագիտական, ինչու չէ, նաև բժշկական հետազոտություններ կատարելիս օգտվել հավանականության տեսության վրա հիմնված, արդյունքների հավաստիությունը որոշող միջինացված ցուցանիշներից: Բայց ո՞վ է տեսել կամ ո՞վ է պատկերացնում կոնկրետ որևէ անձի կամ հիվանդի միջին առողջական կամ հիվանդագին վիճակ, միջին հիվանդ կամ միջին հիվանդություն և դրանից բխող կոնկրետ հիվանդի բուժման միջին միջոց հասկացությունները: Առողջ թե հիվանդ անհատի օրգանիզմի հիվանդագին խաթարումների կառավարմանը ձգտող ներկայիս զարգացած և զարգացող գիտության պայմաններում սա, մեղմ ասած` տգիտություն, իսկ վատթարագուն դեպքում` հանցագործություն է: Հանցագործություն է թե հիվանդի բուժումը ճիշտ վարելու բժշկագիտական տեսակետից, և թե ընդհանրապես բժշկության, բժշկագիտության և դարերով կերտված մարդու առողջությանը ծառայող առողջապահության նկատմամբ: Մերկախոս չլինելու համար կարելի է վկայակոչել ԱՀԿ հաշվետվություններում և հաղորդագրություններում առկա այն բազմաթիվ տվյալները, որոնք նման մոտեցման ցավալի հետևանք են: Միամիտների որսորդ, շահույթի արքա` դեղերի գովազդի միլիոնավոր հետևորդներ անդամալույծ են դարձել, դժբախտացել կամ կրճատվել է բնության կողմից նրանց պարգևված կյանքի տևողությունը:
Ինչպե՞ս կարելի է մոռանալ, որ յուրաքանչյուր դեղ ինքնստինքյան թույն է: Նույնիսկ միանգամայն անվնաս սննդամթերքը կարող է և սնել, և բուժել, և ծառայել որպես թույն, եթե չգիտես դրա օգտագործման չափը, եղանակը և չես պարզել տվյալ սննդատեսակի համատեղելի լինելը հիվանդի առողջական վիճակի հետ:
Բնակչությանն ուղղված այս համատարած երևույթը «միամիտների որս» է, որ իրականացնում են դեղ արտադրող ու դեղ առաքող կազմակերպությունները` հեռուստատեսության և ռադիոյի գովազդային ազդարարների միջոցով:
Ամենևին չհերքելով արտադրող ֆիրմաների փորձագիտական քննության, դեղագործական համապատասխան ծառայությունների կողմից դրանց արտոնագրման, ինչպես նաև առողջապահության նախարարության թույլատրության կարևորությունը, դեղերի, բուժամիջոցի, սարքերի կիրառման օրինականությունը հաստատող փաստաթղթերի առկայությունը, այնուամենայնիվ, դրանք բավարար չեն հասարակության մեջ դեղերի անվերապահորեն համատարած գովազդների և խորհուրդներ տալու չկշռադատված և, ցավոք սրտի, ուրիշի առողջությանը խաթարողին դեռևս օրենքով չդատապարտող պրակտիկան: Համոզված ենք, որ բնակչությանը պետք է փրկել դեղերի գովազդի թիրախը լինելու անառարկելի վտանգավոր ազդեցությունից:
Դեղերի գովազդի թիրախը բժիշկն է, բուժաշխատողը, որին և վստահված է հիվանդի առողջությունը ու դրա համար պատասխանատու լինելու իրավունքը:
Մեր խորին համոզմամբ, պետականորեն պետք է արգելել ԶԼՄ-ների միջոցով դեղերի գովազդումը: Դեղգործակալության կողմից ստուգված, գրանցված, արտոնագրված, ՀՀ առողջապահության նախարարության կողմից թույլատրված դեղերի գովազդման համար պետք է օգտագործել ներկայումս պարբերաբար կազմակերպվող` դեղագործական արտադրանքը ցուցադրող բազմազան մասնագիտական ցուցահանդեսների, դեղաբանական, բժշկագիտական պարբերականների, ինչպես նաև բուժհիմնարկների հետ պաշտոնական տեղեկատվական կապի օրենքով սահմանված լայն հնարավորությունները:
Կարդացեք նաև
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Պատմական ակնարկ
Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին...
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...
2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը...
2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը...
Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ...
Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում...
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է...
1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում...
Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 ՀԱՅ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐ» շարքի Ա, Բ գրքերը (2002, 2004, 2005) ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս` թվով Դ գիրքը...
Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...
Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն)...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն